• Գրանցվել
search
Մուտք գործել
0 ձայն
566 դիտում
Ի՞նչ տաքսիներ կամ ուրիշ մեքենաներ կան ու որտեղից են գնում։ Գնացքը աշխատո՞ւմ ա, ո՞ր մասից ա շարժվում։
480 միավոր Տրանսպորտ բաժնում

3 Պատասխան

1 ձայն
 
Լավագույն պատասխան

Երևանից Գյումրի և հակառակը հասնելու 3 տարբերակ կա՝ գնացք, երթուղայիններ, տաքսիներ։  Ավտոստոպը չհաշված։D

1․Գնացքները երկուսն են՝ արագընթացը և սովորական։ Սովորական գնացքը օրական 3 անգամ կա, 2 ուղղությամբ էլ, արագընթացը շաբաթվա ոչ բոլոր օրերին կա, կարծեմ հինգշաբթի-կիրակի միայն։ Արագընթացի մասին շատ տեղեկություններ չունեմ, բայց երկուսն էլ շարժվում են  Երկաթգծի կայարաններից, սովորական գնացքի տոմսը կարելի է կամ նախապես գնել, կամ հետո տեղում՝ գնացքի մեջ։  Սովորական գնացքը տեղ կհասնի 3 ժամ 10 րոպեում, արագընթացը՝ մոտ 2 ժամում։ Սովորական գնացքի տոմսի արժեքը՝ 1000 դրամ։  Գնացքների մասին հավելյալ ինֆորմացիակարող եք գտնել այստեղ։ 

2․Երթուղայինները նույնպես շարժվում են Երկաթգծի կայարանից, Գյումրիի դեպքում՝ Ավտոկայանից։ Շարժվում են էն ժամանակ, երբ ուղևորները լցվեն, ճանապարհը տևում է մոտ 2-3 ժամ, ուղևորավարձը՝ 1500 դրամ։  Աշխատում են առավոտյան 7-ի կողմերից, մինչև մոտավոր էլի 7-ի կողմերը։

3․ Տաքսիների տարբերակները մի քանիսն են․ Կան տաքսիներ էլի նույն Երկաթգծի կայարանից ու Ավտոկայանից շարժվողներ, օրվա տարբեր ժամերին, էլի երբ ուղևորները հավաքվեն, գինը՝ 2000 դրամ, երբեմն՝ 2500։  Մինչև երեկոյան յոթի կողմերը հնարավոր է գտնել նման տարբերակներ։  Եվ կան մասնավոր տաքսիներ, որոնց հետ նախապես կարելի է պայմանավորվել, էդ տաքսիներից կոնտակտներ կարող եք գտնել այստեղ կամ այստեղ  Սրանք 1000 կամ 1500 դրամ են։ Կա նաև GG-ի տարբերակը, որը ֆիքսված ժամերի է, որվա մեջ մի քանի անգամ, էփում ստուգեք, ամեն ինչ պարզ գրված է։ Իսկ կան նաև անհատական տաքսիներ եթե ձեր ցանկացած ժամին տանեն, բերեն, դա ցանկացած տաքսիստ կանի մոտ 10000 դրամով։ 

Բարև ճանապարհ:))

570 միավոր
նշված
0 ձայն
The faces of the people behind him changed drastically. <a href=http://tamoxifenolvadex.com/>nolvadex dose for pct</a>
0 ձայն
Some people might experience a stronger reaction to alcohol than they did before taking varenicline. <a href=http://buydoxycyclineon.com/>doxycycline dosage for uti</a> edu domains.

Առնչվող հարցեր

1 ձայն
2 պատասխան 270 դիտում
270 դիտում
Նորակառույց շենքում տուն ենք փնտրում, հետաքրքիր ա տեսնել ինչ տարբերակներ կան, ցանկալի ա գներով։
24 Հուլ, 2021 spacemonkey 160 միավոր Կայքեր բաժնում
0 ձայն
9 պատասխան 238 դիտում
238 դիտում
Որտե՞ղ խորհուրդ կտաք գնալ որպես տուրիստ։ Ի՞նչ հետաքրքիր ամրոցներ, վանքեր, սիրուն տեղեր, ժամանցի վայրեր կան։
24 Հուլ, 2021 harc 480 միավոր Տուրիզմ բաժնում